Կոնգրես-ՀԺԿ դաշինքը բողոքարկում է ԱԺ ընտրությունների արդյունքների օրինականությունը և ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով դիմում է ԿԸՀ:  

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Լևոն Զուրաբյանը նշեց, որ չեն բավարարվելու միայն ԿՀԸ-ով և պատրաստվում են դիմել  նաև Սահմանդրական դատարան՝ 2017թ․ապրիլի 2-ի ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով:

Ըստ Լևոն Զուրաբյանի՝ պայքարի ձևերը տարբեր են և իրենց  դաշինքը գնում է հետընտրական պայքարի այս ձևով:

Մեր հարցին՝ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը հասարակությանը փողոց դուրս գալու պայքարի կոչեր կանի՞, Լևոն-Զուրաբյանը պատասխանեց. «Մենք պայքարում ենք մեր ձևով»:   

Մեր ճշտող հարցին՝ եթե Սահմանադրական դատարանը ընտրությունների արդյունքները չվիճարկի՝ այն համարելով լեգիտիմ, ի՞նչ քայլերի կդիմի ՀԱԿ-ը, Լևոն Զուրաբյանը պատասխանեց շատ կարճ և կտրուկ. «Կսպասենք, կավարտվի, կխոսենք»:

ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ պարզել նաև հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի տեսակետը: Վերջինս հրաժարվեց քաղաքականության վերաբերյալ խոսել:

Հարցին՝ ինչո՞վ  է պայմանավորված իր այս կտրուկ մերժումը, Տիգրան Պասկևիչյանը պատասխանեց. «Բարձր տրամադրություն ունեմ, դրանով»: