«Նաիրիտ» գործարանի 18 աշխատակիցներ, ովքեր 2700-ի հետ միասին ստորագրել էին պայմանագիր՝ աշխատավարձի մայր գումարը ստանալու և տույժ տուգանքներից հրաժարվելու մասին, այսօր դատարանում պայքարում են իրենց ոտնահարված իրավունքների համար: Մինչ դատական նիստի մեկնարկը՝ դրսում հավաքված նաիրիտցիները լրագրողների հետ զրույցում խոսեցին գործընթացի և այն ժամանակ իրենց վրա տեղի ունեցած ճնշումների մասին: 

Նաիրիտի համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում պայքարի միակ ձևը մնացել է փողոց դուրս գալը: Նա նշեց, որ իրենք լիահույս են իրենց պահանջների իրականացման հարցում: 

Իսկ գործարանի մեկ այլ աշխատակից, ով իր հետ դատարան էր բերել Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկի վարկային պայմանագիրը, ապացուցելու համար, որ ինքն այն ժամանակ գումարի խնդիր է ունեցել, մեզ հետ զրույցում ասաց՝ ինքը ստիպված է եղել ստորագրել այդ պայմանագիրը: Մարիա Ղազարյանը մեզ ասաց, որ այն ժամանակ ինքը գումարի կարիք ուներ, իրեն և աղջկան վիրահատություն էր սպասվում և այլ տարբերակ չի ունեցել: «Մենք չենք ասում ՝ ատրճանակը դրել են մեր գլխին՝ ստիպել են: Բայց մենք այլ տարբերակ չենք ունեցել»,- ասում էին հավաքվածները: 

Մանրամասները՝ ԼՈւՐԵՐ.com-ի տեսանյութում.