ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել են տեղեկություններ, որոնք փաստում են Սիրիայում քիմհարձակմանը Ասադի մասնակցության վերաբերյալ: Այդ մասին նա հայտնել է CNN-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ այդ տեղեկությունները գաղտնագրված են:

«Այս շաբաթ մենք ապացույցներ ունեցանք, նախագահը դրանք տեսավ: Դրանք բոլորը գաղտնագրված են, և ես վստահ եմ, որ երբ հատուկ ծառայությունները հնարավորություն ունենան գաղտնազերծելու դրանք, այդ տեղեկությունները կհրապարակվեն»,- ասել է նա: