Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ ապրիլի 15-ին ժամը 11:00-ից 13:30-ը փակ կլինի Սարալանջի՝ Արմենակյան փողոցից Սարի թաղ տանող ճանապարհահատվածը: Ներկայացնում ենք քաղաքապետարանի հայտարարությունը.

 

«Հարգելի համաքաղաքացիներ,

 

սանմաքրման ծավալուն աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 15-ին ժամը 11:00-ից 13:30-ը երթևեկության համար փակ կլինի Սարալանջի՝ Արմենակյան փողոցից մինչև Սարի թաղ ընկած ճանապարհահատվածը:

 

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»: