ԵԼՔ դաշինքից Երևանի ավագանու ընտրությունների քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանն այսօր հրավիրած հետընտրական ասուլիսի ընթացքում անդրադարձան Երևանի ավագանու ընտրախախտումներին՝ նշելով, որ ԵԼՔ դաշինքը հետևողական է լինելու մեղավոր անձանց բացահայտելու և պատժելու ուղղությամբ:

 

Էդմոն Մարուքյանը նշեց՝ հաղորդում է նախապատրաստվում և դիմելու են ՀՀ գլխավոր դատախազին. «Բոլորը պետք է հարցաքննվեն և քրեական գործով պատասխանատվության ենթարկվեն»:


Քաղաքապետի թեկնածու Փաշինյանն ընդգծեց՝ եթե ԵԼՔ դաշինքը որոշում կայացնի, ապա կդիմեն արդյունքների վերջնահաշվարկի. «Մեզ համար սկզբունքային է, և գնալու ենք մեզ տրված մեկ ձայնի հետևից: Յուրաքանչյուր քվեն, որը տրվել է ԵԼՔ դաշինքի տրցակին, հնարավոր է՝ գնացած լինի այլ տրցակի և մենք ետ ենք բերելու մեր յուրաքանչյուր ձայնը»:


Էդմոն Մարուքյանն էլ ավելացրեց՝ իրենք զգում են և պատվով են կրել պատասխանատվությունը, որ Երևան քաղաքում 3-րդ ուժն են: