Եվրահանձնաժողովը հրապարակել է ավիափոխադրողների նոր ցուցակը, որոնց արգելվում է թռչել Եվրոպա: Այս տարի դրանում հայտնվել են աշխարհի 16 երկրների 181 ավիաընկերություններ, ինչի մասին հաղորդվում է Եվրահանձնաժողովի կայքում:
Նշվում է, որ նորացված ցուցակից բացառվել են Բենինի եւ Մոզամբիկի բոլոր փոխադրողները:

Իսկ ցուցակում տեղ են գտել Աֆղանստանի, Անգոլայի, Կոնգոյի Հանրապետության եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Ջիբուտիի, Հասարակածային Գվինեայի, Էրիթրեայի, Գաբոնի, Ինդոնեզիայի, Ղրղզստանի, Լիբերիայի, Լիբիայի, Նեպալի, Սան-Տոմե եւ Պրինսիպիի, Սիեռա-Լեոնեի եւ Սուդանի գրեթե բոլոր ավիաընկերությունները:

Բացառություն է արվել միայն առանձին ընկերությունների համար, որոնց թույլ են տվել թռիչքներ իրականացնել միայն որոշակի տեսակի օդանավերով: Օրինակ, ԵՄ չվերթները թույլատրել են Air Koryo-ին (ԿԺԴՀ), Iran Air-ին եւ Afrijet-ին (Գաբոն):
Բացի այդ, թռիչքների արգելքը վերաբերել է Iran Aseman Airlines-ին, Iraqi Airways-ին, Med-View Airlines-ին (Նիգերիա) եւ ՈւՌԳԱ (Ուկրաինա) ավիացիոն ընկերությանը, Blue Wing Airlines-ին (Սուրինամ), Mustique Airways-ին (Սենթ-Վինսենթ եւ Գրենադիններ) եւ Air Zimbabwe-ին: