Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Մանչեսթերում հարձակումն իրականացրել է մեկ մարդ, որը ստադիոն է բերել պայթուցիկ սարք:

 


Նշվում է, որ Մանչեսթերի ստադիոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է նաև ահաբեկիչը: Չնայած ոստիկանության կարծիքով հարձակում գործած անձը միայնակ է եղել, քննությունը փորձում է պարզել՝ նա համախոհներ ունեցել է, թե ոչ:

 


Ոստիկանությունը վստահ է, որ «տղամարդը ստադիոն է բերել ինքնաշեն պայթուցիկ սարք, որը գործի է դրվել»: