Մոսկվայում մայիսի 26-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

 

Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: