Պաշտպանության նախարարությունում գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:

Տոնի շրջանակներում էլ կատարվեց «Ազգ-Բանակ» համաժողովում աչքի ընկած սաների պարգեւատրությունը: Լավագույնը ճանաչված բոլոր ինը մասնակիցներն էլ «Պատանի երկրապահ» կառույցից էին:

Այդ պատճառով «Պատանի երկրապահ»-ը նաեւ հատուկ մրցանակի արժանացավ: Երկրապահի պատանեկան կառույցի արձանագրած հաջողությունների մասին առանձնահատուկ խոսք ասաց նաեւ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: