Կապան քաղաքը ներկայացնող «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը վերադարձել է արձակուրդից:

Հունիսի 12-ից «Գանձասար-Կապանը» սկսեց իր ուսումնամարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում։ Աշոտ Բարսեղյանի սաները մարզվում են օրական երկու մարզում ձևաչափով:

Հունիսի 15-ին նախատեսվում է ստուգողական հանդիպում Գյումրու «Շիրակի» հետ:

Կապանյան թիմը Ֆուտբոլի ակադեմիայում կնախապատրաստվի մինչև հունիսի 19-ը։