Օրերս մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ՊԵԿ-ի՝ շուրջ 50 զինված աշխատակիցներ մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տարածք ու առանց անհրաժեշտ հիմնավորումների՝ առգրավել են ընկերության բոլոր համակարգիչները, չհրկիզվող պահարաններն ու ամբողջ փաստաթղթերը։ Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորում ՊԵԿ-ի աշխատակիցների կողմից ստուգումների անցկացումը՝ «Քեթրին Գրուպ» ընկերությունում: 

Ես և «Քեթրին գրուպ»-ն իրար հետ ի՞նչ կապ ունենք,-անհերքելի հերքեց պատգամավորը և շտապեց նիստերի դահլիճ:

Հիշեցնենք, որ «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ում ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների գործողությունների մասին Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել էր, որ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում ՊԵԿ-ն իր գործառույթն է իրականացնում: