Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ազգային ժողովում իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ ԵԼՔ դաշինքի պատգամավորների կողմից հնչեցված քննադատություններին. «Մեր ծրագրի մեջ մենք ֆիքսել էինք ձեր քննադատությունները և տվել դրանց լուծումները: Ասում էիք, որ այս ծրագիրը առաջընթացի չէ, այլ տեղը դոմփելու է, շատ դեպքերում էլ կային անգամ անձնական վիրավորանքներ: Պետք է ասեմ, որ, նո՜ւ, նման մոտեցումը ճիշտ չէ»:

Խոսելով Կառավարության թիմի վերաբերյալ հնչող քննադատություններին մասին՝ վարչապետը նշեց, որ իր թիմում կան մարդիկ, ովքեր երկրին ծառայելու և լավ գործեր անելու պատրաստակամություն ունեն: 

Կառավարության այս ծրագիրը վարչապետը որակեց պրոֆեսիոնալ ծրագիր և հավելեց, որ իրենք բաց են բոլորի հետ համատեղ աշխատելու համար: Կառավարության թիմն ունի համագործակցության կարիք և ուզում եմ կոչ անել, որ յուրաքանչյուրը քվեարկելուց առաջ մեր ծրագիրն իր միջով անցկացնի: 

Բոլորին շնորհակալություն և լավ տրամադրություն: 

Վարչապետի ելույթից հետո Կառավարության ծրագիրը դրվեց քվեարկության.

Կողմ 64

Դեմ 29

Ձեռնպահ 0:

Դահլիճը ծափահարեց: