ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 4-ին ընդունել է ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող, Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյին եւ ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են ՀՀ Ազգային ժողովի եւ ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության համագործակցության խորացումը, մասնավորապես քննարկել են խորհրդարան-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ իր իրավասությունների շրջանակում կաջակցի նման նախաձեռնությունների իրականացմանը եւ ծրագրերի շարունակականությանը: