Ազգային ժողովում այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանից լրագրողները հետաքրքվեցին՝ ինչո՞ւ իր որդի Զարզանդ Սարոյանը չի ծառայել բանակում:

Լրագրողների հարցին ի պատասխան գեներալը նշեց, որ իր որդին պարտադիր զինվորական ծառայությոնից ազատվել է սրտի վիրահատության պատճառով: 

Փոխարենը նա հայտարարեց, որ իր որդիները մասնակցել են Ապրիլյան քառօրյա պատերազմին. «Մուտիտներ են անում, իմ որդիները ապրիլյանին մասնակցել են»:

Իմ երկու տղերքն էլ կռվի ժամանակ էնտեղ են եղել, եղա՞վ: Գնացեք խալխի մասին մտածեք: Հիմա որ ասեմ, դուրդ եկա՞վ: Ինձ էլ վատ վիճակի մեջ ես դնում: Ի՞նչ պարտադիր ա, որ իմանաք՝ իմ տղեն ինչի չի ծառայել: «Չափ կա էլի ամեն ինչին»,- հայտարարեց Սարոյանը: