Իրանի համար կաևոր նշանակություն ունի Հայաստանի հետ համգործակցությունը։ Իրանական հասարկությունը լավ ծանոթ է հայաստանյան հասարակությանը։ Տեղյակ ենք նաև Հայաստանի 100 տարիների ընթացքում կրած զրկանքների մասին։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տարածաշրջանային հարցերի հայտնի փորձագետ, իրանցի Էհսան Հուշմանդին։

Նա ընդգծեց, որ Իրանի ժողովուրդը իրեն մշտապես տեսնում է Հայաստանի կողքին և պատրաստ է աջակցել նաև Արցախի խնդրի լուծման հարցում։

Հարցին՝ Արցախի հարցի լուծումը ինչպե՞ս է տեսնում, իրանցի փորձագետը պատասխանեց․

«Մենք հույս ենք տածում, որ այս հարցը պետք  է լուծվի խաղաղ, բանակցային ճանապարհով։ Կցանկանայինք, որ Իրանը ներգրավվածություն ունենա այս խնդրի կարգավորման հարցում։ Տարածաշրջանի երկրներից ոչ մեկի շահերից չի բխում, որ հարցը լուծվի ռազմական ճանապարհով։ Բնական է, որ Իրանը չի ողջունում և պատրաստ է միջամտել, որ տարածաշրջանի հետ կապ չունեցող երկրներ չխառնվեն այս խնդրին»,- նշեց Հուշմանդին։

 Սոնա Հարությունյան