Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հայտնի «օրենքով գող» Ռեզո Բուխնիկաշվիլին, ով առավել հայտնի է «Պեցո» մականունով, արտահանձնվել է Վրաստանին, այս մասին գրում է gazeta.ru-ն:

ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները մի շարք միջոցառումներ են իրականացրել Թաթարստանի տարածքում, ինչից հետո ՆԳՆ-ի կողմից որոշում է կայացվել 65-ամյա Բուխնիկաշվիլիին ՌԴ-ում անցանկալի անձ հայտարարելու մասին:

2015թ.-ին Պեցոն դատապարտվել է ազատազրկման՝ կատարած մի շարք հանցագործությունների համար:

Գերագույն դատարանը որոշում է կայացրել ազատել նրան կալանքից՝ ունեցած առողջական խնդիրների պատճառով: Նույն օրը «օրենքով գող»-ը արտահանձնվել է Վրաստանին: