Կրեմլը համաձայն է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի տեսակետին, որն է, թե Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները «վտանգավոր ցածր մակարդակի վրա են»: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Լիովին համամիտ ենք այդ կարծիքին…

Այդ վտանգը կարող է դրսեւորվել փոխգործակցության եւ համագործակցության դեֆիցիտով այն հարցերում, որոնք կենսականորեն կարեւոր են մեր երկու երկրների ու ժողովուրդների համար»,- ասել է Պեսկովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 3-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները զգալիորեն վատացել են, եւ դրանում մեղադրել է ամերիկյան Կոնգրեսին: «Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն ավելի վատ են, քան երբեւԷ եւ գտնվում են վտանգավոր ցածր մակարդակի վրա: Դրա համար կարելի է շնորհակալություն հայտնել Կոնգրեսին»,- գրել է ԱՄՆ-ի նախագահը Twitter-ի իր միկրոբլոգում: