Հայաստանը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:

80 կգ քաշային կարգում աշխարհում լավագույնը ճանաչվեց Հայաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Մանուկյանը 5։0 հաշվով։

Ոսկե մեդալի համար պայքարում մեր մարզիկը հաղթեց Բուլղարիայի ներկայացուցչին:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում  Հայաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Ավելի ավղ Մանուկյանը կիսաեզրափակչում Մանուկյանը 7:0 հաշվով հաղթել էր Վրաստանի մարզիկին,  քառորդ եզրափակչում մեր մարզիկը 3:0 հաշվով հաղթել է Գերմանիայի ներկայացուցչին, 1/8 եզրափակչում 8:4 հաշվով հաղթել է Շվեդիայի մարզիկին, իսկ որակավորման փուլում 10:1 հաշվով հաղթել է Իրանը ներկայացնող Յոզեֆ Ղադերիանին:

Երեկ աշխարհի չեմպիոն կոչումը նվաչեց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: