ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանն անդրադարձել է 2018 թվականին ՀՀ վարչապետի թեկնածության հարցին: Oգոստոսի 25-ին «Բազե» համահայկական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահը բարձր գնահատեց ՀՀ կառավարության մեկ տարվա աշխատանքը և նշեց, որ տնտեսական ոլորտում տեսանելի առաջընթաց է նկատվում:

«Մենք պետք է շատ աշխատենք, որպեսզի այս առաջընթացը կարողանանք բազմապատկել: 2018 թվականին կվերլուծենք մեր արած աշխատանքը և, ըստ այդմ, կգնահատվեն բոլորի հնարավորությունները: Չմոռանանք, որ վարչապետի աշխատանքը 2018 թվականին տասնապատիկ անգամ ավելանալու է այսօրվա կատարած աշխատանքի ծավալից»,- ասաց Բաբլոյանը:

Նա հորդորեց գուշակություններ չանել: «Գա ժամանակը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հստակ կհայտարարի վարչապետ իր թեկնածուին»,- նշեց նա: