ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը չի կիսում պնդումը, թե մեր երկրում դպրոցներ են օպտիմալացվում:

«Հայաստանում դպրոցները չեն օպտիմալացնում, պարզապես դատարկները փակում են»,-այսօր Ազգային ժողովում հայտարարեց նա։

Նախարարի խոսքով՝ դպրոցում պետք է լինի 30 աշակերտից բաղկացած թեկուզ մեկ դասարան։ Այլ կերպ ասած՝ հանրակրթական դպրոցում առնվազն 270 աշակերտ պետք է լինի։

«Բոլոր դպրոցները ծանրաբեռնված չեն։ Երևանում դպրոցների 30 տոկոսը ծանրաբեռնված չէ, իսկ 30 տոկոսը, հակառակը, ծանրաբեռնված է և որոշվել է փակել միայն այն դպրոցները, որտեղ աշակերտները քիչ են կամ գործնականում չկան»,-ասաց ՀՀ ԿԳ նախարարը՝ հավելեով, որ  Երևանի կենտրոնի մերձակայքում Կոնդ շրջանի դպրոցում ընդամենը 50-60 աշակերտ կա։