Անգելա Մերկելի Քրիստոնեադեմոկրատական միություն- Քրիստոնեասոցիալական միություն պահպանողական դաշինքը կզբաղեցնի Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի 709 տեղերից 246-ը: Այդ մասին վկայում են նախօրյակին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, որոնք սեպտեմբերի 25-ին հրապարակել է Համերկրային ընտրական հանձնաժողովը:

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կստանա 153 մանդատ, ինչը 40-ով պակաս է 2013 թվականին կայացած նախորդ ընտրությունների ցուցանիշից: «Այլընտրանք Գերմանիայի համար» կազմակերպությունը, որն ավելի վաղ ներկայացված չի եղել խորհրդարանում, կզբաղեցնի 94 տեղ: Ազատ դեմոկրատական կուսակցությանը բաժին կհասնի 80 տեղ, «Կանաչներին»՝ 67, Ձախ կուսակցությանը՝ 69 տեղ:

Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 76,2 տոկոս, ինչը 4,7 տոկոսով բարձր է, քան 2013 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: