ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանին 4 սենյականոց բնակարան է նվիրել: Այս մասին այսօր Հախվերդյանն ասաց լրագրողների հետ հանդիպմանը: Նա նշեց, որ աջակցություն է ստացել ՀՀ երեք նախագահներից էլ. օրինակ' Լևոն Տեր-Պետրոսյանից թեպետ ոչինչ չի վերցրել, սակայն նրա օրոք գործում էր քարտ, որ հնարավորություն էր ընձեռում արվեստագետներին անվճար բուժում ստանալ արտերկրում: Այդպիսով Հախվերդյանը Ֆրանսիայում անվճար բուժվել է:

Իսկ ահա Սերժ Սարգսյանից նա աջակցություն է ստացել դեռևս նրա' պաշտպանության նախարար եղած ժամանակ: Մասնավորապես, Հախվերդյանի խոսքերով, Սարգսյանը 30.000 ԱՄն դոլարի չափով ֆինասնավորել է Հախվերդյանի ձայնասկավառակը:

«Ես նրան ասացի, որ սա անհրաժեշտ է, որպեսզի մեր երեխաները հայ մեծանան: Եթե այդ բանը չանեի, երեխաները առանց երգի էին մնալու, քանիցս շնորհակալություն եմ հայտնել»,- նշեց նա:

Իշխանություններից աջակցություն ստանալ, բայց հետո քննադատել նույն իշխանությանը Ռուբեն Հախվերդյանը ավելի քան բնական է համարում: «Քննադատելը մի բան է, աջակցություն վերցնելն այլ բան»,- ընդգծեց նա: