Պաշտոնից հեռացող Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հայտարարել է, որ չի պատրաստվում պետական պաշտոններ զբաղեցնել իր լիազորությունների ժամկետի ավատից հետո և կմնա երկրում, քանի որ չի վախենում որևէ դատից։ Հիմնական պայքարը կծավալվի երկու հավակնորդների միջև, և տեսաբաններն ակնկալում են, որ հանրապետությունում անկախության 26 տարում առաջին անգամ կարող է տեղի ունենալ սահմանդրությամբ իշխանության խաղաղ փոխանցում։ Նախորդ բոլոր ընտրությունները հանգեցրել են հեղափոխությունների։

«Չեմ պատրաստվում դառնալ ո՛չ նախագահ, ո՛չ էլ վարչապետ։ Ես չեմ վախենում պաշտոնում ասված ոչ մի խոսքի համար, ես կմնամ Ղրղըզստանում… ես պատրաստ եմ պատասխան տալ ցանկացած դատարանի առաջ, իմ ժողովրդի դատարանի առաջ»,-նախագահի խոսքերն է մեջբերում Interfax-ը։

Նա նաև խոստացել է կոշտ կերպով կանխել հետընտրական շրջանում երկրում իրադրության ապակայունացման ցանկացած փորձ։ Նա լրագրողներին հայտնել է, որ գիշերը մայրաքաղաքում ձերբակալել են մի խումբ մարդկանց, ովքեր զբաղվել են զենքի որոնմամբ՝ անկարգությունների կազմակերպման համար։