Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ժնևում մեկնարկել է Սարգսյան-Ալիև հանդիպումը: Նախքան հանդիպմանն արձանագրած արդյունքների պաշտոնական հրապարակումը, նշենք, որ հասարակությանն օպերատիվ տեղեկատվություն էին մատուցում և՛ նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանը,  և՛ լրագրող Արտակ Ալեքսանյանը: 

Հետաքրքրական է, որ Արտակ Ալեքսանյանն ակտիվ  էր և՛ ֆեյսբուքյան տիրությում,  և՛ թվիթերում՝ գրառումներ անելով հայերեն և անգլերեն, որոնց կից հրապարակում էր  նաև լուսանկարներ կայացած հանդիպումից:  

Հանդիպման մասին առավել ուշագրավ գրառումներ կատարեց Ալեքսանյանը, որոնցից պարզ է դառնում, որ նախագահ Սերժ Սարգսյանը, նախքան Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը, կարճատև զրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինի հետ:

Նախագահների հանդիպումը կայացել է Ժնևի՝ ՄԱԿ-ի գրասենյակում:

Հանդիպման առաջին հատվածում բանակցությունների սեղանի շուրջ են նստել երկու երկրների նախագահներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Սրան հաջորդել է նախագահների առանձնազրույցը, որից հետո երկու երկրների նախագահները զրույցը դրսում է շարունակվել: Հրապարակված լուսանկարում  հակառակորդ պետությունների ղեկավարները ժպտում են:

Լուսանկարներն Արտակ Ալեքսանյանի և Վլադիմիր Հակոբյանի թվիթերյան էջերից: 

Աղավնի Սուքիասյան