«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

««ՉԻ» տեղեկություններով՝ լարվել են ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի եւ Մալայան ակնաբուժական կենտրոնի սեփականատեր Ալեքսանդր Մալայանի հարաբերությունները։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Մալայանը անտեսում է առողջապահության նախարարի հրահանգները իր բժշկական կենտրոնը համարելով անկախ օղակ։ Նախարարն էլ իր հերթին փորձում է ունեցած լծակներով ճնշում գործադրել Մալայանի վրա։

Թե ինչով կավարտվի Ալթունյան-Մալայան հակամարտությունը, կախված կլինի առողջապահության նախարարի պաշտոնավարման ժամկետից»։

Առավել մանրամասն՝  թերթի այսօրվա համարում: