Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի աջակցում երկրում նոր ընտրություններ անցկացնելու նախաձեռնությանը: Այս մասին գրում է Associated Press պարբերականը: «Ժողովուրդը քվեարկել է, եւ ես բացարձակապես չեմ աջակցում կրկին քվերակելու մարդկանց խնդրանքին», - ասել է նա Կյուլունգսբորնում կուսակցության հանդիպման ժամանակ:

Գերմանիայում սեպտեմբերի 24-ին կայացած ընտրություններում Անգելա Մերկելի գլխավորած դաշինքը, որի մեջ մտնում են Քրիստոնեա-Դեմոկրատների միությունը եւ Քրիստոնեա-Սոցիլաիստների միությունը, հավաքել է ձայների 33%-ը, Մարտին Շուլցի գլխավորած Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հավաքել է ձայների 20,5%-ը: «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը հավաքել է 12,6% ձայն: Բունդեսթագում կհայտնվեն նաեւ Ձախերի կուսակցությունը՝ 9,2% քվելով, Կանաչների կուսակցությունը՝ 8,9% եւ Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝ 10,7% քվեով: