Ազգային ժողովում մեկնարկել է 6-րդ գումարման խորհրդարանի երրորդ նստաշրջանի առաջին քառօրյա նիստը: Գրանցվել է 98 պատգամավոր:

Քառօրյա նիստի օրակարգը որոշվել է հունվարի 12-ին կայացած Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստում:

Քառօրյա նիստի օրակարգում ընդգրկվել է 26 հարց: Խորհրդի արտահերթ նիստի ընթացքում սահմանվել են նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունն ու տևողությունը:

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագծերի քննարկման համար որոշվել է տրամադրել 90-ական րոպե: