Մոսկվայի մարզում Ան-148 ինքնաթիռի անկումը հայտնվել Է տեսահսկման խցիկներում: Տեսահոլովակը հրապարակված Է YouTube-ում: Տեսագրության 26-րդ վայրկյանին երեւում Է պայթյուն, որի ալիքից ինքնաթիռը թռչում Է եւս մի քանի տասնյակ մետր եւ ընկնում:

«Սարատովի ավիագծեր» ավիաընկերության Մոսկվա - Օրսկ 703-րդ չվերթի Ան-148 մարդատար ինքնաթիռն աղետի Է ենթարկվել փետրվարի 11-ի ցերեկը՝ Մոսկվայի մարզի Ռամենսկոյեի շրջանում:

«Ռոսավիացիայի» տվյալներով՝ անձնակազմի հետ կապը կորել Է «Դոմոդեդովո» օդանավակայանից թռչելուց մի քանի րոպե անց: Ինքնաթիռում գտնվող բոլոր 65 ուղեւորները եւ անձնակազմի վեց անդամները զոհվել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: