«Չորրորդ իշխանություն» թերթը այսօրվա համարում գրում է.

«Որքան ՀՀ առողջապահության նախարարությունը փորձում է դեղերի շուկայում նորամուծություններ կատարել, դրան զուգահեռ ոլորտում նոր արատավոր երեւույթներ են ի հայտ գալիս: «ՉԻ» տեղեկություններով՝ Վարդենիսի զինվորական հոսպիտալում հրահանգված է բոլոր հիվանդներին կոնկրետ դեղատնից դեղեր գնելու ցուցում տալ: Ու քանի որ այդ քաղաքում քաղաքացիական հիվանդանոց չկա,այդ պատճառով եւ քաղաքացիները եւ զինվորականները օգտվում են զինվորական հոսպիտալից: Տեղեկություններ կան, որ հոսպիտալի պետի տեղակալ Տիգրան Պողոսյանը ՝ Վառեկ մականունով, տեղացիներից մեկի հետ, փայաբաժնով դեղատուն է բացել: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝զինհոսպիտալի բոլոր բժիշկներին բաժանվել են մասնավոր այդ դեղատան ձեւաթղթերը եւ մինչ օրս Վարդենիսի հոսպիտալի հիվանդները այցելում են կոնկրետ ,,Մեդ ֆարմ,, դեղատուն եւ այնտեղից պարտադրված գնումներ են կատարում: 

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում