Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն այս տարվա փետրվար ամսին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով է ներկայացրել նոր հայտարարագիր։

Հովհաննիսյանը հարկային տարում ձեռք բերած և օտարած անշարժ գույք չի հայտարարագրել, չկա նաև տեղեկատվություն հարկային տարում ձեռք բերած և օտարած թանկարժեք գույքի վերաբերյալ։

Փոխարենը Արփինե Հովհաննիսյանը հայտարարագրել է MINI COOPER COUNTRYMAN (20 մլն ՀՀ դրամ), TOYOTA PRIUS 1.8 HYBRID ավտոմեքենաներ:

ԱԺ փոխխոսնակի դրամական միջոցները մեկ տարվա ընթացքում ավելացել են կես միլիոն դրամով՝ 1,5 մլն դրամից հասնելով 2 մլն դրամի։

Արփինե Հովհաննիսյանն արտարժույթով եկամուտ չի հայտարարագրել։

Նրա աշխատանքի վարձատրությունը կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 32,441,069 ՀՀ դրամ։

Հետաքրքական է, որ փոխխոսնակի՝ 02-06-2017 թվականին ներկայացված հայտարարագրում նա որպես աշխատավարձից ստացված եկամուտ հայտարարագրել է ընդամենը 4, 938, 777 հազար դրամ, իսկ աշխատանքի վարձատրություը 2016 թվականին եղել է 8,660,326 հազար դրամ։

Ստացվում է նախորդ տարիների հետ համեմատած, Արփինե Հովաննիսյանի աշխատավարձը կտրուկ աճ է արձանագրել 2017-2018 աշխատանքային տարում՝ հասնելով 32 32,441 ՀՀ դրամ։