Ազգային ժողովում շարունակվում է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:

Ապրիլի 11-ի նիստում պատգամավորները քննարկել են 5 հարց, այդ թվում՝ ԿԸՀ գործունեության մասին հաղորդումը, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունների օրենսդրական փաթեթը, Ազգային ժողովի կանոնակարգում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: