Ապրիլի 15-ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ՔՊ-ի պլանները՝ հայտարարելով, որ այսօր առավոտյան 8:15-ից սկսելու են զանգվածային քաղաքացիական անհնազանդության գործողությունները:

Բացի փողոցները, կամուրջները և մետրոն փակելու ընդդիմադիրների ծրագրից Փաշինյանը նաեւ կոչ արեց չներկայանալ աշխատանքի ու դասի, հայտարարել դասադուլ, գործադուլ, օրինակ՝ որպես հիվանդ, կամ իբր դեպք է պատահել, չներկայանալ աշխատանքի ու հավաքվել Ազգային ժողովի մոտ: 

Այս պահին ոչ միայն կաթվածահար է եղած մայրաքաղաքի կենտրոնական հատվածը, այլ նաև արտակարգ իրավիճակ է ծայրամասերում, մասնավորապես, քաղաքացիները չեն կարողանում կենտրոն հասնել փակված փողոցների պատճառով: Տաքսիների վարորդները հրաժարվում են դեպի կենտրոն ուղղություն վերցնելուց, իսկ երթուղայինները հասնելով մի կետի ստիպված են լինում կանգ առնել:

Նշենք նաև, որ Բաղրամյան փողոցում շրջափակված մի քանի ավտոբուսի վարորդ միացել են ցուցարարներին՝ փակելով փողոցները։