«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի անեսթեզիոլոգ Հայկ Հովհաննիսյանի և ոստիկանների միջև միջադեպ է գրանցվել` ոստիկանության պահանջին չենթարկվելու պատճառով:
 
Այս մասին հայտնեցին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից:
 
«Բժիշկը իր պարտականությունները կատարելիս չի եղել, աշխատանքի ճանապարհին ոստիկանների հետ միջադեպ է եղել, քանի որ նա չի ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին: Դեպքը տեղի չի ունեցել հիվանդանոցի տարածքում, այլ՝ Հերացու փողոցում:
Բժիշկը եղել է քաղաքացիական հագուստով և համազգեստ այդ պահին չի կրել»,- նշեցին հիվանդանոցից և հավելեցին, որ նրա դեմքի հատվածում թեթևակի սալջարդեր կան:
 
Այս պահին բժշկի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում, և նա գտնվում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում: