Ազատություն ռադիոկայանը հայտնում է, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պարզաբանել է` ինչու է ոտքով հարվածել ցուցարարին: «Ցուցարար չէր, մաշնով կանգնել էր, մենք էթում էինք աերոպորտ, հետևներս էլ շտապօգնության մեքենան էր կանգնած, մեջն էլ մարդ կար:

 

Ես էդ տղային ասի, որն մարդը մեռնում ա, ասեց՝ «մեռնում ա, թող մեռնի»: Ես իրան չեմ խփում, մաշնին եմ խփում: Ես ընդամենը մաշնին եմ խփել, որ ճանապարհը բացի, մարդը չմեռնի: Ես իրան չեմ խփում, մաշնին եմ խփում»,- ասում է Ալեքսանյանը: Հիշեցնենք՝ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որը հանրության շրջանում հայտնի է որպես «լֆիկ Սամո», Մալաթիա-Սեբաստիա համայնքում ոտքերով հարվածել էր ցուցարար քաղաքացուն։ Համացանցում այդ մասին վկայող մի տեսանյութ էր տարածվել։ Ալեքսանյանը «դեպքի վայրում» եղել է իր թիկնազորի հետ, որոնք իրենց ղեկավարի հետ միասին հարվածել են ու թույլ չեն տվել, որ քաղաքացին արտահայտի իր բողոքը։ «Քշի, քշի գնա», - քաղաքացուն ասել է պատգամավորը: