Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի օրը, ՀՀԿ-ական ողջ վերնախավը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր: Բացակայում էր, սակայն, կուսակցության ղեկավարը՝ երեկ հրաժարականի դիմում ներկայացրած ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Լրագրողներից մեկը  ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ իսկ ո՞ւր է Սերժ Սարգսյանը. «Վաղն արի ինձ մոտ, կասեմ՝ ուր է»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը նույնպես, ինչպես իր մյուս կուսակիցները, չմեկնաբանեց Սերժ Սարգսյանի հրաժարականը: