Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի տներից մեկի ավտոտնակում կայանած ավտոմեքենայում օձ է նկատվել: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, փրկարարներն օձը տեղափոխել են անվտանգ տարածք:

Ահազանգը ստացվել է ապրիլի 30-ին՝ ժամը 09:18-ին առ այն, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Խանջյան փողոցի թիվ 15 տան ավտոտնակում կայանած ավտոմեքենայում օձ է նկատվել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ օձը նկատվել է Գ. Ե.-ին պատկանող «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում:

Փրկարարները հայտնաբերել են 40 սմ երկարության իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: