Վաղը՝ մայիսի 9-ի եռատոնի օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Արցախի Հանրապետություն` մասնակցելու Շուշիի ազատագրման 26 ամյակին նվիրված միջոցառմանը:  

«Իմ քայլը» նախաձեռնության  տեղեկացմամբ՝ տոնական միջոցառումներին զուգահեռ տեղի կունենա  Նիկոլ Փաշինյանի առաջին մամուլի ասուլիսը տեղական և արտասահմանյան լրատվամիջոցներին՝ վարչապետի կարգավիճակում: