Երևանյան անտիսրճարաններից մեկը թղթահավաք է կազմակերպում՝ այն վերամշակման հանձնելու առիթով: «Եթե դու էլ թուղթը աղբամանում տեսնելիս երբևէ մտածել ես, թե ինչ լավ կլիներ, եթե Հայաստանում կարողանայինք ճիշտ հավաքել ու վերամշակել թղթե յուրաքանչյուր թափոն, ասենք օրինակ՝ կոնֆետի ստվարաթղթե տուփը, համալսարանում սևագրած կոնսպեկտները կամ հենց նոր պատվիրած պիցցայի տուփը, ապա միացիր մեզ:

Այսօրվանից սկսած հավաքիր թղթի ամեն կտորը, որը կհայտնվի ձեռքիդ տակ ու մայիսի 12-ին՝ ժամը 12:00-14:00-ը, բե՛ր Զաքյան 10, որտեղ բոլորս միասին կհավաքենք ու կփոխանցենք վերամշակման»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կոչ են անում նախաձեռնության հեղինակները:

Կազմակերպիչները հարցերի դեպքում առաջարկում են զանգահարել 077463639 կամ 091913536 հեռախոսահամարներով: «Թուղթը նախապես ոչ մի տեղ չենք կարող պահել, դրա համար կխնդրենք զանգահարել»,-ասված է հայտարարության մեջ:

Մարտի 31-ին թիմի առաջին նախաձեռնությունը հաջողությամբ հավաքել և աղբամանից փրկել է 242 կգ թուղթ: