Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջին շրջանում քաղաքական գործընթացի հետևանքով տեղի ունեցած հարձակումներին: «Մենք դեպքեր ենք ունեցել, որ մեքենաներ են ջարդվել ինչ-որ անձանց կողմից, և ես ակնկալում եմ, որ շատ արագ այդ գործերը քննվեն, այդ հարձակումների հեղինակները պարզվեն»,- շեշտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

Կառավարության ղեկավարը նշեց, որ պետք է լուծել նաև տուժած քաղաքացիների հարցերը: «Նրանց ավտոմեքենաները ջարդվել են, և պետք է հասկանալ, թե ով և ինչպես է այդ պատասխանատվությունը կրելու: Բացի այդ, համապատասխան ընթացակարգերով պետք է այդ գործերը բացահայտվեն»,- շարունակեց կառավարության ղեկավարը:

Ամբողջությամբ՝ տեսանյութում: