Վարչապետ Նիկոլ Փաշինյանն զբաղեցրած պաշտոնից ազատել է առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանին:

Հիշեցնենք, որ նախքան կառավարության ձևովորումը, շրջանառվում էր Մարգարյանի անունը, որպես նախարարի հավանական թեկնածու: Նա հանրության մեջ հայտնի է որպես հեծանիվով աշխատանքի գնացող, թութակներ սիրող պաշտոնյա:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով՝ Սամվել Մարգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է վարչապետ Փաշինյանի հրամանագրում։