Reuters գործակալությունը հայտնում է, որ Բելգիայի իշխանությունները 13 մարդու են ձերբակալել պրոֆեսիոնալ թենիսի ոլորտում խաղերի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման վերաբերյալ հետաքննության շրջանակում իրականացված հատուկ գործողությունների ընթացքում։

Նշում է, որ Բելգիայի և Հայաստանի հետ կապված հանցավոր խումբը կաշառք է տվել պրոֆեսիոնալ թենիսիստներին 2014 թվականից ի վեր խաղերի արդյունքներ դասավորելու համար՝ թույլ տալով հանցագործներին օգուտ ստանալ խաղադրույքներ կատարելու միջոցով:

Ըստ տվյալների՝ դասավորված խաղերը սովորաբար տեղի էին ունենում ցածր վարկանիշով և հազվադեպ հեռարձակվող մրցաշարերի ժամանակ, օրինակ՝ ITF Futures և ATP Challenger մրցաշարերի, որտեղ համեմատաբար ավելի հեշտ էր մարզիկներին կաշառել:

Դաշնային դատախազությունը հայտարարել է, որ իրականացվել է ընդհանուր առմամբ 21 գործողություն, մեծ մասը՝ Բրյուսելում: