Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝

Մելսիկ Հարությունյանը և Սամվել Թարվերդյանը ազատվել են Վայոց Ձորի, իսկ Արսեն Դարբինյանը և Տիգրան Բադոյանը՝ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:

Խաչատուր Պողոսյանն ազատվել է ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Վարչապետ Փաշինյանը նաեւ այլ որոշումներ է ստորագրել, ըստ որոնց՝ Տիգրան Թամրազյանը նշանակվել է Տավուշի, Արամ Խաչատրյանը՝ Լոռու, Սոֆիա Հովսեփյանը՝ Շիրակի մարզպետի տեղակալ: