«Ժամանակ» թերթը գրում է.

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջիկա օրերին Հրազդանի քաղաքապետի պաշտոնակատար կնշանակի Սեւակ Միքայելյանին: Վերջինս «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին է:

Սրանով վերջ կդրվի Սասուն Միքայելյանի եւ Հրազդանի արդեն նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի երկարատեւ պայքարին՝ Միքայելյանի հաղթանակի տեսքով»: