Քննարկումներ են գնում, թե ինչ ձևաչափով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին: Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը , լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Թե ինչ ձևաչափով կմասնակցի կուսակցությունը ընտրություններին ներկայումս քննարկումներ են գնում և կուսակցության ներսում, և այլ ուժերի հետ»,- ասաց Փաշինյանը:

Հարցին՝ թե որ ուժերի մասին է խոսքը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առայժմ քննարկումները «Ելք» դաշինքի շրջանակներում են:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետներին, Փաշինյանը նշեց, որ ընտրությունները կանցկացվեն մեկ տարվա ընթացքում: «Կոնկրետ ժամկետը կախված է քաղաքական իրավիճակից և նաև որոշակի տեխնիկական հարցերից»,- ասաց Փաշինյանը: