ՀՀ կառավարությունը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից մինչև 2022 թվականի ամառային զորակոչը տարկետում տվեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Նորայր Հախոյանին և Հովհաննես Սմբատյանին: Նախագիծն ընդունվեց կառավարության հուլիսի 10-ի նիստում:

Նորայր Հախոյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2018 թվականի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը, իսկ ուշու մարզաձևի 2016 թվականի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Սմբատյանն արժանացել է ոսկե մեդալի: