«Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ Գայլ»-ի եղբայր Արարատ Խանդոյանը ազատության մեջ է: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նրան վաղաժամ ազատ արձակելու միջնորդությունը:

Նշենք, որ Արարատ Խանդոյանը մեղադրվել է Խորնացի փողոցում զանգվածային անկարգություններ կատարելու և ոստիկանի վրա բռնություն կիրառելու համար: Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտել էր 3.5 տարվա ազատազրկման, իսկ մեղադրողի միջնորդությամբ նա դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման: