Ինչպես հայտնում է life.ru կայքը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետդումայի պատգամավոր, 80-ամյա Իոսիֆ Կոբզոնը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:

Երգիչը հոսպիտալացվել է մի քանի օր առաջ, նրա կինը փաստում էր, որ դա ընդամենը պլանային բուժզննում է, սակայն հիմա պարզ է դարձել, որ Կոբզոնի վիճակը ծանր է:

 

Հիմա արտիստը գտնվում է քաղաքային հիվանդանոցներից մեկի նեյրովիրաբուժական բաժանմունքում: