РИА Новости-ն հայտնում է, որ Կրասնոյարսկի երկրամասում կործանված Մի-8 ուղղաթիռը բախվել էր մեկ այլ ուղղաթիռի արտաքին կախոցին. երկրորդ ուղղաթիռի անձնակազմին հաջողվել է վայրէջք կատարել:

«Նախնական տվյալների համաձայն՝ ուղղաթիռները վերասլացք էին կատարում իրարից ոչ հեռու: Սկզբում վերասլացք է կատարել արտաքին կախոցով և առանց ուղևորների Մի-8 ուղղաթիռը, այնուհետև՝ Մի-8ԱՄՏ ուղղաթիռը, որը նավթի պոմպակայան էր տեղափոխում հերթափոխային աշխատողներին», - նշել է «Ռոսավիացիայի» ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Մի-8 ուղղաթիռը կործանվել էՎանկորի հանքավայրի մոտակայքում: Վթարի հետևանքով մահացել է 18 մարդ: