ՀՀ համայնքներից սուբվենցիայի տրամադրման նպատակով ներկայացվող ծրագրային հայտերի ծավալով և գործընթացի արդյունավետ կազմակերպման պահանջով պայմանավորված՝ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ ներկայումս համայնքներում առկա են բավականին մեծ թվով ծրագրային առաջարկներ, որոնք սահմանված կարգով ներկայացնելու համար անհրաժեշտ է ներառել նախագծանախահաշվային փաստաթղթերը:

«Ներկայումս նախապատրաստվում են այդ ծրագրերի մշակման և նախագծերի պատվիրման աշխատանքները, ուստի, որոշմամբ առաջարկվում է սուբվենցիայի ծրագրային հայտերի ընդունման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը»,- ասաց Պապիկյանը: