Երևանի նախկին ոստիկանապետ Արտակ Պողոսյանը թերացումներ չուներ, գուցե կային որոշ բացթողումներ:

Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Արտակ Պողոսյանի՝ պաշտոնից ազատմանը՝ ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Երևանի ոստիկանապետը նոր էր նշանակվել, նա մեր համակարգի պրոֆեսիոնալ աշխատակիցներից է, բայց կադրային փոփոխությունները համակարգում միշտ էլ եղել են և կլինեն: Չէի ասի, որ թերացումներ կային, գուցե կային որոշ բացթողումներ, բայց չենք բացառում, որ նա մեկ այլ աշխատանքի կանցնի»,- եզրափակեց Օսիպյանը:

Ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը Երևանի ոստիկանապետի պաշտոնին նշանակվել է 2018 թվականի հունիսի 22-ին: Պողոսյանը մինչ այդ զբաղեցնում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալի պաշտոնը: Նախկինում նա ղեկավարել է Երևան քաղաքի Կենտրոնական բաժինը:

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով օգոստոսի 23-ին, Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանն ազատվել է աշխատանքից: